Երևանում երեկ մեկնարկել է իտալական ֆիլմերի շաբաթը, որը կտևի մինչև մայիսի 26-ը: Իտալական ֆիլմերի սիրահարները կարող են յուրաքանչյուր օր դիտել ինչպես կատակերգական, այնպես էլ՝ դրամատիկ ժանրում ֆիլմեր: Այս անգամ կինոփառատոնում տեղ են գտել տարբեր ժանրերի ֆիլմեր` դրամայից մինչև կատակերգություն։

Երեկ առաջին ցուցադրությունն էր, որին նաև ներկա էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին. «Նման փառատոններով մենք նպատակ ունենք հայերին ծանոթացնելու իտալական արդի ֆիլմերին և այնպիսի ֆիլմեր ենք ընտրել, որ հայերին դուր գա: Նախորդ տարի բոլոր ֆիլմերի թեման կինն էր, այս տարի թեմաները տարբեր են»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Ջովաննի Ռիչուլլին։

Ի դեպ՝ Ջովաննին նշեց, որ հայկական ֆիլմերից ծանոթ է «Նռան գույնը» ֆիլմը, իսկ հայկական ֆիլմերին ավելի լավ ծանոթանալու համար հիմա հայերեն է սովորում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել