Newmag-ը գրում է.
 Թրամփի ու Լավրովի հանդիպման ժամանակ  արված նրա լուսանկարները կարող էին արագացնել ամերիկյան նախագահի իմփիչմենթի հնարավոր հայտարարությունը: Միայն թե 34-ամյա Ալեքսանդր Շերբակին` էպիկական լուսանկարների հեղինակին, դա չի անհանգստացնում: Նրան դուր չի գալիս այն, որ հայտնվել է այդ աղմուկի և նույնիսկ լրտեսության մեղադրանքների կենտրոնում:

La Repubblica. – Ալեքսանդր, սկսենք ֆոտոներից: Այդտեղ լայն ժպիտներ ենք տեսնում, ձեռքսեղմումներ: Ուրինշ ի՞նչ կարող եք պատմել այդ հանդիպման մասին:

Ալեքսանդր Շերբակ. – Նրանք կատակում էին, ծիծաղում, բայց ես նրանց զրույցի մանրամասները չէի ըմբռնում: Արարողակարգով ինձ ընդամենը վայրկյաններ էին հատկացված, և ես պետք է հնարավորինս կենտրոնանայի գործիս վրա: Ես նայում եմ օբյեկտիվին ու կտրվում ամեն ինչից: Ինձ թվում էր, որ մթնոլորտը աշխույժ էր և ուրախ: Ու հենց դա էի փորձում ցույց տալ լուսանկարներում: Բարեբախտաբար, ես մենակ էի, հրմշտոց չկար:

– Հենց դրա համրա էլ հայտնվեցիք սկանդալի կենտրոնում: Ձեզ մեղադրեցին անվտանգության արարողակարգը խախտելու համար: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

-Ես միակ ֆոտոլրագրողն էի, որ Լավրովի կողքին էի: Թիլլերսոնի հետ հանդիպումից հետո ինձ ուղեկցեցին Սպիտակ տուն, ամենայն մանրամասնությամբ ստուգման ենթարկեցին, նույնիսկ շներով զննեցին: Թույլատրեցին միայն ֆոտոապարատը ներս տանել: Ասացին հետևել մի  կնոջ, որը, հավանաբար, Թրամփի անձնական լուսանկարիչն էր: Ռուսաստանյան պատվիրակությանն ուղեկցեցի մինչև օվալաձև կաբինետ, հենց սկսվեց հանդիպումը, ինձ հասկացրեցին, որ առաջինը մտնեմ: Անմիջապես հայտնվեցի բազկաթոռների արանքում, ու  մի քանի վայրկյան անց միայն հասկացա, որ Թրամփից մի քանի սանտիմետր եմ հեռու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել