A1plus.am-ը գրում է.
 Եթե  մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:  Նա մեղադրվում է   հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում  բարձրախոսով  ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի  խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝  պատճառելով  216.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

«Իրբրեւ կոչեր եմ հնչեցրել, որ մերոնց այնտեղ են ջարդում, մենք էլ այստեղ պետք է իրենց ջարդենք: Իբրեւ այդ կոչից հետո հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Սակայն որեւէ տեսանյութ, որեւէ փաստ չկա:  Այդ ընթացքում եղել է ոստիկանական մեքենային մոտենալը եւ  ինչ -որ մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին: Ես հեռու կանգնած եմ եղել եւ որեւէ առնչություն չունեմ այդ միջադեպին»,- «Ա1+»-ին ասաց Անի Զախարյանը:

Գործով  անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել