«Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ամենամյա վրանային բիզնես ֆորումի մասնակցության հայտերը շարունակվելու են ընդունվել մինչև հունիսի 20-ը: Այս տարի սամմիթի կազմակերպիչները ակնկալում են հյուրընկալել ավելի քան 1000 մասնակիցներ: Այդ թվում ՝
 

·Ստարտափ թիմեր
Նախատեսվում է 70 տարբեր զարգացման փուլերում գտնվող թմերի մասնակցություն բաղկացած 1-5 անդամներից, ովքեր հանդես կգան իրենց նախագծերով: 40,000$-ից կազմված ընդհանուր մրցակցային ֆոնդը կբաշխվի 15 թիմերի միջև, որոնք կմասնակցեն 6 տարբեր մրցույթներում:


· Ծրագրավորողների թիմեր

Նախատեսվում է 30 թիմի մասնակցություն բաղկացած 2-4 անդամներից, ովքեր կմասնակցեն Campathon-ին, որտեղ նրանք հանդես կգան  ծրագրային լուծումներով՝ մշակված 24 ժամում: Լավագույն երկու թիմերը կստանան համապատասխանաբար 1000$ և 500$:


· Ներդրողներ
Սամմիթին կարող են մասնակցել ներդրումային կազմակերպություններ, վենչուրային ֆոնդեր, անհատ ներդրողներ և հրեշտակ ներդորղներ: Այս տարի առաջին անգամ տեղի կունենա Camp Fire Pitch-ը, որի շրջանակներում Business Stage թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը:


·Կամավորներ
Բոլոր նրանք, ովքեր չունեն ստարտափ, ծրագրավորող չեն, ներդրում չեն կարող կատարել, բայց ցանկանում են ամեն կերպով մասնակցել սամմիթին, կարող են դառնալ սամմիթի կամավորական թմի անդամ (տևողությունը՝ հուլիսի 1-31):


·Լրագրողներ
Սամմիթի առօրյան լուսաբանելու համար հրավիրվում են լրագրողներ: Սամմիթին նվիրված լավագույն հոդվածը կարժանանա հատուկ մրցանակի:


·Լուսանկարիչներ
Բոլոր տաղանդավոր լուսանկարիչները հրավիրվում են մասնակցել սամմիթին սեփական լուսանկարչական ապարատներով: Լավագույն լուսանկարի հեղինակը կստանա մրցանակ:


«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը հոգում է վերոնշյալ մասնակիցների բոլոր ծախսերը: Դիմումների վերջնաժամկետն է հունիսի 20-ը: 


Ստարտափները, ծրագրավորողների թիմերը և ներդրողները կարող են դիմել այստեղ՝ www.sss.am:


Կամավորները կարող են դիմել այստեղ:


Լրագրողները կարող են դիմել այստեղ


Լուսանկարիչները կարող են դիմել այստեղ:

       
Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը տեղի է ունենալու հուլիսի 24-ից 31-ը։ Սամմիթը կազմակերպում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և «ԳլոբալԷյԷմ» ՀԿ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել