Ռումբ է պայթել Բանգկոկի հիվանդանոցում. 23 մարդ է տուժելPanARMENIAN.Net-ը գրում է.

Մայիսի 22-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Phramongkutklao հիվանդանոցում պայթյուն է որոտացել: Ըստ տարբեր տվյալների տուժել է 23-24 մարդ: Ըստ նախնական տվյալների, պայթյունը տեղի է ունեցել պաշտոնաթող պաշտոնյաների ընդունարանում: Հիմնականում մարդիկ տուժել են բեկորներից:

Ըստ ոստիկանության, պայթյունի պատճառը ռումբն է եղել: Պայթյունի վայրում հայտնաբերվել են պայթուցիկի հետքեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հաստատվել է, որ դա ռումբ էր: Մենք պետք է խորհրդակցենք, այլ տեղեկություններ հայտնելու համար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ պայթյունի վայրում լարեր են հայտնաբերվել:

Ավելի վաղ հայտարարվել էր, թե պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել