Похожее изображениеԹուրքմենական որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ մայիսի 3-ին ինքնասպան է եղել Թուրքմենստանի փոխվարչապետ Բաթիր Էրեշովը։ Սակայն բարձրապաշտոնյանի մահվան մասին տեղեկությունը նոր է տարածվում ԶԼՄ-ներում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքմենստանի փոխվարչապետի ինքնասպանության պատճառ կարող էր դառնալ երկրում բավական ակտիվ թափ առած հակակոռուպցիոն գործընթացը, որին «զոհ» գնաց Էրեշովը։ Հիշեցնեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ապրիլի վերջին ձերբակալվել էր Էրեշովի որդին։
Հ.Գ. Մեզ մոտ էլ են պայքարում կոռուպցիայի դեմ։ Սակայն մեզ մոտ պայքարը «մարդասիրական» բնույթ է կրում։ Մենք մեր կաշառակերներին ինքնասպանության չենք հասցնում։
Մենք նրանց թույլ ենք տալիս վերցված կաշառքով և թալանածով հեռանալ Հայաստանից և բավական բարեկեցիկ կյանք վայելել արտասահմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել