Newmag-ը գրում է.
 Մեզանից յուրաքանչյուրն իրեն բռնացրել է «ֆաբինգ»-ով զբաղվելիս: Այն գաջեթներից կախվածությունն է, երբ զրուցակցի հետ խոսելիս ընկղմվում եք սմարթֆոնի մեջ՝ մոռանալով զրուցակցի մասին: Phubbing տերմինը անգլ.՝ phone – «հեռախոս»  և snubbing – «արհամարհական վերաբերմունք» բառերից է: Ֆաբինգը զրուցակցի հետ խոսելիս գաջեթի վրա շեղվելու սովորությունն է:

Ախտանիշներ: Սմարթֆոնը ձեռքում է քայլելու, քնելու, ընթրելու ընթացքում, գաջեթի մեջ եք անցկացնում բոլոր հավաքույթները՝ ծնունդ, երկույթ, զբոսանք: Ցանցում տեսածի վրայով անհիմն թերթում ե՞ք, հետապնդում է նորությունների ժապավենում կարևորը բաց թողնելու վախը:

2012-ին «Ֆաբինգ» եզրույթը մտածել են McCann գովազդային գործակալության աշխատակիցները: Նրանք մտածեցին անվանումը և սկսեցին STOP PHUBBING արշավը՝   կոչ   անելով երիտասարդության անցնել կենդանի շփմանը:

  1. Եթե ֆաբբինգը ժանտախտ լիներ, այն կոչնչացներ 6 անգամ ավելի մարդ, քան ապրում է Չինաստանում:
  2. Ռեստորանում մեկ ընթրիքի ժամանակ կատարվում է միջինում ֆաբինգի 36 դեպք
  3. Մարդկանց 97% խոստովանել է, որ ֆաբինգի ժամանակ ուտեստները դառնում են անհամ
  4. Դեռահասների 87%-ը իրական շփման փոխարեն նախընտրում է խոսել հաղորդագրութուններով  
  5. Ֆաբերների մեծամասնությունը օգտագործում են սմարթֆոնը ստատուսի թարմացման, հումորներ կարդալու, երգ լսելու և Google-ում անհեթեթություններ  փնտրելու համար:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել