Տնտեսավարողների շրջանում նկատվում է հետաքրքրության աճ Հայաստանում մեկնարկած մինչև 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրի նկատմամբ: Տնտեսվարողներից շատերը պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել այլ գյուղատնտեսական տեխնիկայի տեսականի, որի տրամադրումը ծրագրի շրջանակում հնարավոր չէ` ծրագրում գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակման պատճառով:

Նշված խնդրի լուծման նպատակով օրենսդրական սահմանափակումները վերացնելու համար մշակվեց համապատասխան նախագիծ և լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակումը վերացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ:

Այս փոփոխությունների արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ գյուղացիական տնտեսությունների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել