Panorama.am-ը գրում է.

«Զինված ուժերում ծառայության գրավչության ապահովման խնդիրը մեզ համար գերակայություն է»,-Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հարցին, թե ընտանիքներն իրենք են ապահովում  Զինված ուժերում ծառայող զինվորների առաջին անհրաժեշտության, հիգիենիկ պարագաներ, արդյո՞ք տեղյալ եք այդ խնդրից, ի՞նչ լուծումներ, վերահսկողական լիազորություններ եք պատրաստվում իրականացնել այս հարցի հետ կապված:

Կ. Նահապետյանի խոսքով, այսօր ՀՀ պետական բյուջեով նախատեսված են միջոցներ Զինված ուժերում ծառայության կազմակերպման, իրականացման համար, այդ թվում  նաև  մեր զինծառայողների բնականոն ծառայության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ, միջոցներ:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել