Արևային կայանները բավական արդյունավետ են գումար տնտեսելու տեսանկյունից: Սպասվում է, որ Նոյեմբերյան համայնքում կկառուցվի արևային կայան, որի համար տեղն արդեն ընտրված է:

Արևային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան կարող է բավարարել ողջ համայնքի փողոցային լուսավորությանը և համայնքային հիմնարկների էլեկտրասպառմանը:

Սպասվում է, որ Նոյեմբերյանի համայնքը արևային կայանի շնորհիվ տարեկան կտնտեսի մոտ 14-15 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա ավելացված գումարով լուծել այլ տեսակի խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել