Operativ.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով: Դասընթացի նպատակն է` աջակցել ԶԼՄ ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և մասնագիտորեն լուսաբանելու համար:

Դասընթացի ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Դասընթացի առաջին փուլն անցկացվելու է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ, կունկնդրեն մասնագիտական դասախոսություններ, կմասնակցեն պաշտպանական ոլորտին առնչվող քննարկումների և գործնական պարապմունքների: Դասընթացի շրջանակում նախատեսվում է նաև եռօրյա այց Արցախի Հանրապետություն:

Դասընթացին կարող են մասնակցել միայն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը: (լրացնել դիմում-հայտը) Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 093-47-84-74 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել