Կյանքից հեռացել է պրոֆեսոր Պավել  ՉոբանյանըYerkir.am-ը գրում է.
 Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Չոբանյանը:

Պավել Չոբանյանը նշանավոր վրացագետ, աղբյուրագետ, պատմաբան էր, բազմաթիվ աշխատությունների ու մենագրությունների հեղինակ: Վերջին տարիներին աշխատել է նաեւ գիտական աստիճաններ շնորհող «Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:

Պավել Չոբանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Քանաքեռի Ս․ Հակոբ եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ երկուշաբթի օրը, մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, նույն եկեղեցու բակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել