Մեր նախնիների համար աշխարհը կազմված էր միայն հողից, որի վրա ապրում էին: Սակայն անգամ ամենահին քաղաքակրթությունների ներկայացուցիչները ցանկանում էին հստակեցնել «աշխարհի չափսերը» և փորձում էին քարտեզներ կազմել:
Համարվում է, որ այդպիսի առաջին քարտեզը ստեղծվել է Բաբելոնում ավելի քան 2500 տարի առաջ: Բաբելոնի կայսրությունից դուրս տարածքն այն ներկայացնում է որպես վտանգավոր և թունավոր կղզիների խումբ, որտեղ մարդիկ չեն կարող գոյատևել:
1. Մ.թ.ա. 6-րդ դար, աշխարհի ամենահին, բաբելոնյան քարտեզը: Աշխարհի կենտրոնում Բաբելոնի կայսրությունն է: Դրա շուրջը «դառը գետն է»: Յոթ կետերը այն կղզիներն են, որտեղ հասնել հնարավոր չէ:
2. Մ.թ.ա. 5-6-րդ դարեր, Հեկատեոս Միլեթացու քարտեզը: Վերջինս աշխարհը բաժանել է երեք մասերի՝ Եվրոպա, Ասիա և Լիվիա, որոնք տեղակայված էին Միջերկրական ծովի ափին: Աշխարհը կլոր սկավառակ է՝ շրջափակված օվկիանոսով:
3. Մ.թ.ա. 2-րդ դար, Պոսիդոնիայի աշխարհի քարտեզ: Սա հին հունական քարտեզ է, որն ընդգրկում է Մակեդոնացու գրաված տարածքները ևս:
4. 43 թ., Պոմպոնիուս Մելայի աշխարհի քարտեզը
5. 150 թ., Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզը: Նա առաջինն էր, ով քարտեզի վրա ավելացրեց երկարության և լայնության գծերը:
6. Պևինգերյան քարտեզ՝ 4-րդ դարի հռոմեական քարտեզ, որի վրա պատկերված են Հռոմեական կայսրության ճանապարհները: Ամբողջական քարտեզը շատ երկար է, այն ցույց է տալիս Իբերիայից մինչև Հնդկաստան ձգվող տարածքները: Աշխարհի կենտրոնում, իհարկե, Հռոմն է:
7. 6-րդ դար, Կոսմա Ինդիկոպլովի քարտեզ: Աշխարհը պատկերված է որպես տափակ ուղղանկյուն:
8. Բազմագույն երեքնուկի տերևների տեսք ունեցող քրիստոնեական քարտեզ, որը կազմել է Հենրիխ Բանտինգը (Գերմանիա, 1581): Նա այս քարտեզով ցույց է տալիս, որ Երուսաղեմն աշխարհի կենտրոնն է:
9. 11-րդ դար, Մահմուդ ալ-Կաշգարիի քարտեզը: Աշխարհը կենտրոնացած է հին քաղաք Բալասագունի շուրջ, որն այսօր գտնվում է Ղրղզստանի տարածքում: Այստեղ ընդգրկված են երկրներ, որոնք, ըստ կանխատեսումների, կհասնեն մինչև աշխարհի վերջ:
10. 14-րդ դարի վերջ, չինական «Da Ming Hunyi Tu» քարտեզ: Այն ստեղծվել է Մին դինաստիայի ժամանակ: Չինաստանն, իհարկե, գերակշռում է, իսկ Եվրոպան փոքրիկ տարածք է ընդգրկում արևմուտքում: