Panorama.am-ը գրում է.

Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբն իր այսօրվա հայտարարությունում շեշտում է Ադրբեջանի զինված ուժերի՝ շփման գծի երկայնքով հրթիռային կրակ բացելու մասին, այնուամենայնիվ այդ հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ։ Որքան էլ առաջին հերթին թիրախավորվում է Ադրբեջանին, համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ իրենց կոչերում շարունակում են մատնանշել հակամարտության 2 կողմերին էլ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Այս հայտարարությունն առաջինը չէ, որտեղ քննադատությնա սլաքն ուղղված է Ադրբեջանին։ Մի քանի ամիս առաջ ևս նմանատիպ մի հայտարարություն էր արվել,  որով ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին կոչ էր անում հետևողական լինել ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու և իրավիճակը հանդարտ պահելու հարցում։ Կարծում եմ՝ այս հայտարարությունը չի կարող ապահովել էսկալցիան զսպելու նվազագույն չափը, ինչպես նաև չի կարող Ադրբեջանին վերադարձնել բանակցայի սեղանի շուրջ»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, միանշանակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա հայտարարությունում չկան Ադրբեջանին ուղղված հստակ պահանջներ և չափորոշիչներ, դրա համար էլ առնաձնապես ոգևորվելու կարիք չկա։

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել