բացել լրահոսը
19.05.2017  15:00

Սերժ Թանկյանի սիրո պատմությունը՝ Վանաձորից մինչև Լոս Անջելես

BlogNews

«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն ու նրա կինը՝ Անժելա Մադաթյան-Թանկյանն, ամուսնացել են 2012թ. հունիսի 10-ին, Լոս Անջելեսում:

Անժելան Վանաձորից է, ու երգչի հետ նրա ծանոթությունը եղել է ամուսնությունից 5-6 տարի առաջ։ Երբ երգիչը հյուրընկալվել էր Վանաձորում, երկրպագուները հանդիպել են երգչի հետ և լուսանկարվել: Անժելան այդ ժամանակ ղեկավարում էր Վանաձորի «System of a down» խմբի ֆան ակումբը ու հանդիպումից հետո երգչի ու անգլերենին անթերի տիրապետող Անժելայի միջև ակտիվ համացանցային ընկերություն է սկսվում, որն էլ վերածվում է սիրո ու ամուսնության: 2014 թվականին զույգը երեխա է ունեցել։

Երաժիշտն իր որդուն անվանակոչել է Ռումի։ Սերժ Թանկյանն իր կնոջ` Անժելա Մադաթյանի հետ ֆինանսավորում է «Օրրան» բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Նշենք, որ գեղեցկուհի Անժելան ամենուր ուղեկցում է հանրահայտ ամուսնուն, ու այս ներդաշնակ և գեղեցիկ զույգը միշտ անթերի է ներկայանում կարմիր գորգին: Անժելայի և Սերժի վերջին համատեղ հայտնվելը կարմիր գորգին եղել է հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային:

 

Դիտվել է 51274 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝