Картинки по запросу կնյազ հասանովԹուրքիայի քրդերը արձագանքել են երեկ Հայաստանում ԱԺ անդրանիկ նիստը ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին:
«Մեր պատմության մեջ սա եզակի դեպք է, երբ քրիստոնյա երկրում երկրի խորհրդարանի բացումն ու գլխավոր նիստի նախագահությունը վստահվում է ազգությամբ քուրդ պատգամավորի, ով պատգամավոր է դարձել հատուկ ընթացակարգով»,- ասված է Հաքքարիի HDP-ի տեղական կառույցի պաշտոնական հայտարարության մեջ:
«Առաջին անգամ է, որ ազգությամբ քուրդ նախագահողի մի կողմում նստած է երկրի ղեկավարը, մյուս կողմում՝ կրոնական համայնքի ղեկավարը, իսկ նա նախագահում է խորհրդարանի նիստը»,- ասել է Շըրնաքի HDP տեղական կառույցի ղեկավար Աբեեթ Աեքան:
«Թուրքիայում ապրում է մի քանի տասնյակ միլիոն քուրդ, սակայն մինչ օրս քրդերը պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարվում են ամեն օր և ամեն տեղ թուրքերի կողմից, սակայն Հայաստանում, որտեղ բնակվում են մի քանի հազար քուրդ, հայերը բարեկամաբար վստահում են խորհրդարանի անդրանիկ նիստի նախագահությունը ազգությամբ քրդի, ով պատգամավոր է դարձել նույնպես հայերի բարի կամքի շնորհիվ»,- ասել է Մարդինի ինքնապաշտպանական ջոկատների համակարգող Էրքան Յըլդըրըմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել