Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առողջական եւ տեսողական որեւէ խնդիր չունի: Այսօր նա նույնիսկ արեւային ակնոց չի կրում: 
«Աչքիս հետ կապված խնդիր չունեմ, ես տեսնում եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է»,- նշում է Արթուր Աբրահամը:
Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա հայազգի Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ: Երրորդ ռաունդից հետո բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը եւ դադարեցրեց մենամարտը: 
Արթուր Աբրահամն այդ մենամարտից հետո ռևանշ է հայտարարել Ռոբերտ Շտիգլիցին: «Իմ եւ Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ: Ես աչքի վնասվածք ստացա, ինչի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ կտա ռևանշ-մենամարտ անցկացնելու հնարավորությունը, չէ՞ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է»,- ասել է հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել