Սողոմոն արքայի անունն արդեն դարձել է իմաստնություն բառի հոմանիշը: BlogNews-ը ձեզ է ներկայացնում Սողոմոն թագավորի 20 իմաստուն մտքերը:

  1. Անգամ հիմարը կարող է իմաստուն թվալ, եթե լռում է:

  2. Եթե խոստացել ես, պահիր խոստումդ: Ավելի լավ է առհասարակ չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:

  3. Իմաստուն կինը կառուցում է իր տունը, հիմարը՝ իր իսկ ձեռքերով քանդում այն:

  4. Ով փոս է փորում, նա էլ ընկնում է մեջը:

  5. Նա, ով պահպանում է իր շուրթերը, պահպանում է իր հոգին, իսկ նա, ով լայն բացում է իր բերանը, փորձանքի մեջ կընկնի:

  6. Համբերատար մարդն ավելի լավ է, քան խիզախը, ինքն իրեն տիրապետողն ավելի լավ է, քան քաղաք նվաճողը:

  7. Ողջամիտը տեսնում է աղետը և պատսպարվում, իսկ անփորձները գնում են առաջ և կործանվում:

  8. Դաժան է զայրույթը, անսանձ է կատաղությունը, սակայն ո՞վ կարող է դիմակայել խանդին:

  9. Ատելությունը խռովություններ է ծնում, սակայն սերը ծածկում է բոլոր մեղքերը:

  10. Եվ ծիծաղի ժամանակ է հաճախ ցավում սիրտը, և ցնծության վերջում էլ լինում է տխրություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել