BlogNews-ն արդեն պատմել է հաղորդավարուհի Անի Դաշյանի ընտանեկան հանգստի մասին: Պարզվում է՝ այդ օրերը համընկել են նաև որդու՝ Ռոբերտի ծննդյան հետ, ով արդեն տասնմեկ ամսական է: Անին BlogNews.am-ին տրամադրել է լուսանկարներ և պատմել մի քանի մանրամասներ: 

«Ամեն ամիս ավանդույթ ենք դարձրել որդուս ծնունդը նշելը: Այս անգամ էլ տորթի վրա մոմեր դրեցինք, փչեցինք և երազանք պահեցինք»,- պատմում է Անին: 

Ի դեպ՝ նաև ավելացնում է, որ մեկ ամսից որդին մեկ տարեկան կդառնա. «Պլանավորում ենք ավելի մեծ ծնունդ անել՝ ի տարբերություն մնացած ամսիների, երբ երեքով էինք նշում» :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել