Image may contain: one or more people, people standing, sky, cloud, ocean, twilight, outdoor, nature and waterՀԵՆՑ ԱՅՍՕՐ
(կոմպակտ տարբերակ)
Կարդալ ամեն օր, ավելի լավ է՝ առավոտյան։

Ապրվող ամեն մի օրը փոքրիկ մի կյանք է: Դրա համար էլ ես այս օրը կապրեմ այնպես, որ առավելագույն ուրախություն և հաճույք ստանամ, առավելագույն օգուտ տամ ինձ և շրջապատողներին, կյանքին:

Հենց այսօր ես երջանիկ կլինեմ։ Երջանկությունն արտաքին հանգամանքներից կախված չէ, երջանկությունն իմ ներսում է։ Հենց այսօր ես երջանիկ կլինեմ։

Հենց այսօր ես իմաստուն կլինեմ: Ես լիաթոք, ամբողջ ուժով կվայելեմ օրվա ուրախություններն ու հաճույքները: Իսկ եթե անախորժություններ լինեն, ես դրանք ևս կընդունեմ, ես հանգստություն կպահպանեմ: Ոչ ոք չի կարող խանգարել ինձ հանգստություն և հավասարակշռություն պահպանել:

Հենց այսօր ես կսիրեմ ինձ: Ես հիանալի, սովորականից ավելի գեղեցիկ տեսք կունենամ: Ես ուշադիր ու հոգատար կլինեմ իմ նկատմամբ: Ես չեմ հոգնեցնի ինձ և լիարժեք կհանգստանամ: Ես կհոգամ մարմնիս, կխուսափեմ վնասակար սննդից, վնասակար սովորություններից, վնասակար մտքերից:

Հենց այսօր ես առավել ուշադիր ու բարյացակամ կլինեմ բոլոր մարդկանց հանդեպ: Ես հոգատար կլինեմ բոլորի հանդեպ, ովքեր իմ աջակցության, իմ բարի խոսքի, խորհրդի կամ պարզապես քաջալերանքի կարիքը կունենան: Ես շռայլ կլինեմ իմ գովեստներում։

Հենց այսօր ես առավել նպատակասլաց և հավաքված կլինեմ: Ես հենց այնպես չեմ ապրում այս աշխարհում: Ես կշարունակեմ իրականացնել իմ մտահղացումները:
Կամ էլ կմտածեմ, թե ինչ հետաքրքիր և օգտակար գործերով, նախագծերով զբաղվեմ:

Ես անհաղորդ չեմ մնա այն ամենին, ինչ կատարվում է իմ շուրջը: Ես կմտածեմ, թե ինչ օգտակար ձեռնարկումներով կարող եմ ավելի լավը դարձնել կյանքն իմ շուրջը:

Հենց այսօր ես ժամանակ կհատկացնեմ իմ ինքնակրթությանը, ինքնազարգացմանը, իմ բարոյական կատարելագործմանը։

Հենց այսօր ես սքանչելի օր կունենամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել