«Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում օտարերկրյա ներդրողներին: Դա է ցույց տալիս օտարերկրյա ներդրումների ծավալների դինամիկան, որը տարիների ընթացքում կայուն նվազում է:
Ու դրա րդաաճառն ամենևին էլ բնակլիմայական պայմանները չեն, կամ անհյուրընկալ բնությունը...: Պատճառը մեր տնտեսության բովանդակությունն է: Մոնոպոլիզացված, ինչ-որ «պանյատներով» քվոտավորված, բիզնեսի ու քաղաքականության աննկարագրելի մակարդակի սերտաճում ունեցող, կրիմինալիզացված տնտեսությունը պարզապես չի կարող գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար: Այսպիսի տնտեսության մեջ կարող են ներդրվել միայն կրիմինալ փողեր, սակայն այդպիսի փողերի համար կան շատ ավելի գրավիչ երկրներ:

«Մաքուր», կամ, եթե այսպես ասենք, «որակյալ» ներդրումները, որոնք բացի զուտ ֆինանսական բաղադրիչից ենթադրում են տեխնոլոգիաներ, նոր տիպի արտադրահարաբերություններ, ունեն սովորաբար «արևմտյան» ծագում: Իսկ այդպիսի ներդրումները կարող են գալ Հայաստան և ներդրվել միայն ու միայն գերշահութաբեր ոլորտներում, ինչպիսին, օրինակ, հանքարդյունաբերությունն է: Մնացած գրեթե բոլոր ոլորտներն արդեն բաշխված ու մեջ-մեջ են արված:

Բայց վերջին տարիներին հայտնվեց մի նոր ոլորտ, որը դեո չի «ներծծվել» մեր տնտեսության մեջ տիրող մթնոլորտում: Խոսքը այլընտրանքային էներգետիկայի մասին է և առաջին հերթին՝ արևայինի: Եվ դա բավարար է, որ այդ ոլորտը հետաքրքրի արևմտյան ներդրողներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել