Panarmenian.net-ը գրում է.
 Ամիսներ առաջ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ փակված ANS TV հեռուստաալիքի կոլեկտիվը բաց նամակ է հղել գործող նախագահ Իլհամ Ալիևի հայր, 2003 թվականին մահացած Հեյդար Ալիևին:
 Նամակը սկսվում է հետևյալ տողերով. «Ներողություն Ձեր հոգու խաղաղությունը խանգարելու համար: Բայդ ցուք ինքներդ էիք ասում՝ խնդիր եղավ, ինձ դիմեք: Այժմ խնդիր է ծագել»: Այնուհետև կոլեկտիվը գովում է Հեյդար Ալիևի անցած ճանապարհն ու սկսում բողոքել այն կապակցությամբ, որ ալիքը փակել են անհիմն մեղադրանքով և նրանք չեն կարողանում հասցնել իրենց տեսակետը գործող նախագահ Իլհամ Ալիևին, գրում է Istipress-ը:
 Նամակի վերջում հեղինակները Հեյդար Ալիևի հոգուց աջակցություն են խնդրում ալիքի փակման որոշումը վերացնելու հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել