Գարիկ Մարտիրոսյանը յուրօրինակ կերպով է շնորհավորել կնոջը՝ Ժաննա Լևինային, ծննդյան օրվա կապակցությամբ: Մարտիրոսյանը, ով ընտանիքի հետ հանգստանում է Փարիզում, խնդրել է ազգային հանդերձանքով սենեգալցուն կատարել «Happy Birthday to you» երգը: Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը սոցցանցերում հրապարակել է Ժաննան: «Աֆրիկյան ժողովրդական այս երգն այն մասին է, թե ինչպես մի անգամ հայը սենեգալցուն խնդրեց հրեայի համար անգլիական երգ երգել ֆրանսերենով»,- գրել է Ժաննան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել