Panorama.am-ը գրում է.

Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում մայիսի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը:

«Թաքնված էջեր կան մեզ մոտ, հետաքրքիր ձեռքբերումներ: Աշխարհում քիչ են գրատպության թանգարանները:  Հին պատմություն, գրատպության ավանդույթներ ունեցող երկրում  պետք է լիներ նման թանգարան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Նա նշեց, որ նման թանգարան բացելու գաղափարը ծագել է դեռ 2012 թվականին, երբ նշվեց Հայ գրատպության 500-ամյակը, Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: 

Ասուլիսին ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ Գրատպության թանգարանը հետաքրքիր, կարևոր դեր կունենա  հայաստանյան թանգարանային համայնապատկերում:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել