«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու: Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել իրենց վրացական լուսանկարներով: Ինչպես ասում են՝ ախ, այդ Ֆեյսբուքը: ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կատարվածի համար աշխատակիցները բացատրագիր են ներկայացրել: «Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել: Թեեւ նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ եւ կիրակին»,- ասել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ Վրաստան մեկնել են աշխատանքներն ավարտելուց հետո»: Ավելի մանրամասը՝  թերթի այսօրվա համարում 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել