«Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Սողոմոն Մելիքսեթյանին: Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության 4 աշխատակիցներ ՊԵԿ նախագահ Կարդան Հարությունյանի հրամանով ազատվել են աշխատանքից, թեև նրանք, ըստ էության, այդ քրեական գործով չեն անցել: Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա»,-գրում է թերթը։ 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել