YouTube-ի RealLifeLore ալիքը հրապարակել է հոլովակ՝ նվիրված աղետալի իրադարձություններին, որոնք տեղի կունենան միլիարդ տարվա ընթացքում:

Այսպիսով՝ 8 հազար տարի հետո հավանական է՝ խնդիրներ առաջանան տարեթիվը նշելու ծրագրային ապահովման հետ, քանի որ օգտագործվում է 4, այլ ոչ թե 5 թիվ:

50 հազար տարի հետո կլինի սառցե նոր դարաշրջան, կվերանա նաև Նիագարայի ջրվեժը: 500 հազար տարվա ընթացքում Երկիրը հավանաբար կբախվի խոշոր աստերոիդի, իսկ 1.5 միլիոն տարի հետո սուպերհրաբխի ժայթքում կլինի:

50 միլիոն տարի հետո Ֆոբոսը կընկնի Մարսի մակերևույթի վրա, իսկ 100 միլիոն տարի հետո մեր մոլորակին աստերոիդ կբախվի: Միևնույն ժամանակ, Սատուրնը կզրկվի օղակներից: Արևն ավելի պայծառ կլինի, ինչը կհանգեցնի կլիմայական փոփոխությունների: Ածխաթթու գազի մակարդակը կտրուկ կնվազի, ինչի հետևանքով ֆոտոսինթեզն անհնարին կդառնա: Իսկ 1 միլիարդ տարի հետո Երկրագնդի օվկիանոսները կանհետանան հզոր ջերմոցային էֆեկտի արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել