Եթե տարիներ առաջ հայտնի մարդ կամ աստղ ասելով հասկանում էինք մեկին, ով ստեղծագործում է կամ կյանքում որևէ վաստակի համար է ձեռք բերել իր հայտնիությունը, ապա ներկայիս համացանցային կյանքը թույլ է տալիս հայտնի մարդ դառնալ բոլոր նրանց, ովքեր ունեն նման ցանկություն: Դա են փաստում ինստագրամյան բազմաթիվ հայտնիները, որոնց սիրված ու ճանաչված լինելու ֆենոմենը որքան էլ օրինաչափ ես փորձում ընկալել, չի ստացվում: Այդպիսի կերպարներից է Ինստագրամում հայտնի հայուհիներից մեկը, ում գիտեն Լիլուշիկ անունով: Աղջիկը սկզբնական շրջանում միայն լուսանկարներ էր հրապարակում, սակայն հետո, երբ հասկացավ, որ ունի լայն լսարան, ներկայացավ որպես ռեփ-երգչուհի.

Ժարգոնային ու ցածրարժեք երաժշտական կատարումից հետո աղջիկն իրեն հիմա էլ այնքան է «աստղ» զգում, որ ուղիղ եթեր է մտնում ու երկրպագուների հետ շփվում, այն էլ՝ ահա թե ինչ տեսքով: Իհարկե, պարզ է, որ գեղեցիկ ոտքերը ցուցադրելու համար են, բայց ամեն դեպքում չափն էլ լավ բան է, թե չէ այս տեմպերով եթե շարունակվի, ապա հաջորդ անգամ Լիլուշիկը կարող է ուղիղ եթերում միայն ներքնազգեստով հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել