Երեկ ընկերուհիներիցս մեկը ցույց է տալիս երգչուհի Սոնե Սիլվերի լուսանկարն ու ասում, որ նրա դիմահարդարումից է ուզում, ասում եմ՝ սա Սոնե Սիվերը չէ, մոդել Սյուզան Սեդրակյանն է :Ճ Ախր շատ նման են, գրեթե չեն տարբերվում:

Ու այդպես՝ այդ նմանությունից հետո որոշեցինք ուսումնասիրել մեր մի քանի աստղիկների ինստագրամյան էջեր։ Պարզվում է՝ կա՛մ նրանք նույն պլաստիկ վիրաբույժի մոտ են հաճախում, կա՛մ նույն դիմահարդարի, դե, կա՛մ էլ, հնդկական սերիալների մոտիվներով, կորած քույրեր են:

Մի շատ-շատ վատ տենդենց է նկատվում. մեր հայտնի աղջիկներն ու կանայք գնալով նույն դեմքն են ձեռք բերում, արդեն անգամ դժվար է առաջին հայացքից նրանց տարբերելը:

Բոլորը կորցրել են իրենց անհատականությունն ու մի հաստոցի տակից դուրս եկած ապրանքներ են հիշեցնում…

pjimage (2)

pjimage (1)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել