Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված։

 «Ամենակարևոր հարցը, որն առաջանում է խորհրդարանական և երևանյան ընտրություններից հետո, հետևյալն է. արդյոք մարդիկ իրենց հոժար կամքով գնում և ընտրում են ՀՀԿ-ի՞ն: Նայած, թե ինչն ենք մենք «հոժար կամք» անվանում: Մարդուն կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերցնե՞լ 10 հազար դրամը, թե՞ չվերցնել: Եթե նա չվերցնի, նրան կգնդակահարե՞ն, բա՞նտ կնետեն: Ըստ ամենայնի՝ ոչ: Պարզապես չվերցնելով՝ նա չի կարողանա հոգալ իր կես օրվա, մեկ օրվա կամ, ենթադրենք, մի քանի օրվա հոգսերը: Եթե մարդը կանգնած է ահա այսպիսի ընտրության առաջ, արդյո՞ք նրա ընտրությունն ազատ է: Իհարկե: Արդյո՞ք 10 հազար դրամից հրաժարվելը նրանից հերոսական ջանքեր է պահանջում: Հաստատապես՝ ոչ: 

 Բայց նույնիսկ եթե մարդուն սպառնում է բանտ կամ գնդակահարություն, նա, միևնույն է, ազատ ընտրություն է կատարում: Ոչ ոք նրան չի կշտամբի, եթե նա ընտրել է կյանքն ու չազատազրկվելը, պարզապես արձանագրենք՝ նա նույնպես ընտրելու հնարավորություն ուներ: 1 930-ական թվականներին ստալինյան և հիտլերյան ճամբարներում մարդիկ շարունակում էին ստեղծագործել, իրար ձեռք մեկնել, սիրահարվել՝ այդ մարդիկ ընտրություն էին կատարել, շատ ավելի ծանր ընտրություն, քան 10 հազար դրամ վերցնել-չվերցնելը: Բայց այն մարդիկ, որոնք «ժողովրդի թշնամիներին» գնդակահարում էին կամ տանում էին գազային խցիկներ, նույնպես ընտրություն էին կատարել:
 Ուզում եմ ասել՝ կյանքը միշտ ընտրություն է, իսկ ոչ տոտալիտար համակարգերում այդ ընտրությունն այդքան էլ դրամատիկ և ճակատագրական չէ, բայց էլի որոշակի ջանքեր է պահանջում: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեո մարդիկ կհրաժարվեն ընտրակաշաոք վերցնելուց: Ի՞նչ է, հիմա, 2017 թվականին, 10 կամ 20 հագար դրամ էին վերցնում միայն չքավորնե՞րը, ելք չունեցողնե՞րը: Ոչ, ես հակված եմ մտածելու, որ վերցրել են նաև միանգամայն կուշտ և սոցիալական շատ լուրջ խնդիրներ չունեցող մարդիկ: Վերցնում էին ոչ այն դրդատճառով, որ հակառակ դեպքում սովից կմահանային, այլ որովհետև դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում՝ այդպիսին է վերջին 25 տարում ձևավորված մշակույթը»,-գրում է թերթը։
 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել