«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երևանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան և, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը «դժոխք կդարձնի»:

Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերևա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները և փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել