Առաջին հայացքից սրանք երիտասարդ զույգի սովորական լուսանկարներ են:
Իրականում նրանք մայր ու որդի են՝ 22 և 50 տարեկան:
Լյու Յոլինը ծնվել է 1968 թ. Չինաստանի Հենան նահանգում:
Ձախ լուսանկարում նա 15 տարեկան է, աջում՝ 49:
Բայց կարծես չի փոխվել:
Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հրաժարվում են հավատալ, որ այս մաքուր, պիրկ մաշկը՝ առանց կնճիռների և բարեկազմ մարմինը 50-ամյա կնոջն են:
Բայց Լյու Յոլինը որպես ապացույց իր անձնագիրն է ցույց տալիս:
Լյուն նշում է, որ վաղ տարիքից սիրում է նորաձև և ոճային հագնվել:
Լյուի գաղտնիքը պարզ է. «Եթե դուք կարծում եք, որ ոչ այնպիսի տեսք ունեք, ինչպիսին ուզում եք, այն պատճառով է, որ բավականաչափ չեք քրտնել»: Եվ ավելացնում է. «Ես զգում եմ, որ դեռ 15 տարեկան եմ»:
Կնոջ խոսքով՝ իր արտաքինն իրեն շատ անհարմարություններ է պատճառում:
Մարդիկ հաճախ կարծում են, թե նա իր 22-ամյա որդու ընկերուհին է:
Լյուն հազվադեպ է կոսմետիկա օգտագործում:
Նա ֆիթնեսի երկրպագու է, իր երիտասարդ տեսքը բացատրում է պարբերական վարժություններով, որոնցով նա զբաղվում է 30 տարի:
«Ես լողում եմ լճում և ամեն օր զբաղվում եմ ծանր ատլետիկայով,- պատմում է նա:- Իմ սիրելի զբաղմունքը ձմռանը մաքուր օդին լողալն է»։
Լյու Յոլինն ընդգծում է, որ մարզումների խիստ ռեժիմը սրել է իր բնավորությունը և ուժեղ է դարձրել:
Նա լողալով անցավ Չինաստանի Յանցզի գետը և Հարավային Կորեայի Հան գետը:
Լյուն նաև առանց ընդմիջման 4 ժամում հաջողությամբ անցավ 12 կմ երկարությամբ Մալակկայի նեղուցը:
Հիմա նա երազում է շրջագայել աշխարհով:
«Ես ուզում եմ նույն կերպ գեղեցիկ մնալ, երբ 80 տարեկանս լրանա»,- ասում է Լյուն: