Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է:

Картинки по запросу

Alex&Ani ապրանքանիշն աշխարհում ամենահայտնի զարդերի ապրանքանիշներից է: 2016թ. Forbes ամսագիրը Կարոլինին ներառել է ինքնուրույն հարստացած կանանց վարկանիշային աղյուսակում: Նրա կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար:

Վարկանիշը գլխավորել է Մելինդա Գեյթսը՝ Բիլ Գեյթսի կինը: Նա հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բարեգործական հիմնադրամի համանախագահը: Առաջին հնգյակում ներառվել են նաև պաղեստինյան ծագում ունեցող Լինդա Սարասուրը՝ Save the Children կազմակերպության ղեկավարը, դանիացի Հելլե Թորնինգ-Շմիթը, իրավապաշտպան Ամալ Քլունին և երգչուհի Ադելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել