Արտաքինը շատ կարևոր է: Այն օգնում է ուշադրություն գրավել և նախնական դրական տպավորություն գործել: Սակայն կան որոշ բաներ, որ միանգամից կարող են հիասթափեցնել ցանկացած տղամարդու, անգամ, եթե դուք համարվում եք էքստրեմալ գայթակղիչ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 18 բան, որ անմիջապես կհիասթափեցնեն ցանկացած տղամարդու, անգամ եթե դուք շատ գայթաղիչ եք:
- Երբ դուք նկատում եք կյանքի միայն բացասական երևույթները, շարունակ բողոքում եք և անտեսում դրականը:
- Երբ ասում եք, որ առողջ եք մոտենում սպորտային խաղերին, սակայն դառնում եք անտանելի, եթե չեք հաղթում:
- Երբ դուք շարունակ նկատում և խոսում եք այլ տղամարդկանց, սակայն բացարձակ չեք գնահատում ձեր կողքի տղամարդուն:
- Երբ դուք ցանկացած կնոջ նայում եք որպես մրցակցի կամ էլ նախանձով լցված:
- Եթե դուք փորձում եք սահմանափակել նրա ազատությունը և միանգամից բորվոքվում ընկերների հետ հավաքվելու մասին լսելով:
- Երբ դուք չափազանց սիրալիր եք ձեր ընկերների հանդեպ նրանց ներկայությամբ, սակայն նրանք հետևից ինչ ասես, չեք խոսում:
- Եթե դուք ունակ չեք նրա հետ զրույց վարելու իսկապես կարևոր և էական թեմաներով:
- Եթե դուք չափում եք ձեր երջանկությունը թանկարժեք նվերներով:
- Երբ դուք չեք ցանկանում ձեր առջև նպատակներ դնել և կատարելագործվել:
- Երբ դուք հրաժարվում եք պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում՝ ասելով՝ «ամեն բան կարգին է», երբ ակնհայտորեն այդպես չէ:
- Երբ դուք պայմաններ և ուլտիմատումներ եք դնում, երբ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում:
- Երբ դուք նրա հետ վիճում եք բացարձակապես ամեն բանի հաշվով:
- Երբ դուք նրա դերը ցածրացնում եք նրա ընկերների և ընտանիքի առաջ:
- Երբ դուք ծաղրի առարկա եք դարձնում նրա նախասիրությունները:
- Երբ դուք հրաժարվում եք ջանք գործադրել նրա ընկերների և ընտանիքի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար:
- Երբ դուք զրույցի ընթացքում անտարբեր եք երևում՝ շարունակ հեռախոսը քրքրելով:
- Երբ դուք խոսում եք միայն ձեր մասին և շարունակ բամբասում եք ուրիշներից:
- Երբ դուք ինքներդ ձեզ չեք արժևորում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել