Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` մայիսի 14-ին, անհայտ  անձինք Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում կոտրել են հեռուստահաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին և գողացել են նրա կոշիկները: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Էռնան պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը:

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը: Մեքենաս կայանված էր դրսում: Ճիշտ է, ավտոտնակ ունեմ, սակայն ինձ համար ավելի հարմար է, երբ դրսում եմ կանգնեցնում, քանի որ անընդհատ մուտք ու ելք եմ անում, իսկ անընդհատ ավտոտնակի դռներ բացելն ու փակելն ինձ համար մի փոքր դժվար է: Առավոտյան աշխատանքի գնալիս տեսա, որ ավտոմեքենայիս ապակին կոտրված էր, իսկ եթերի համար նախատեսված կոշիկներս չկային, սակայն այն սպորտային պայուսակը, որն օգտագործում եմ լողի գնալիս, տեղում էր: Պայուսակը դրված էր բեռնախցիկում, որը երևում էր, բայց, հավանաբար, չեն կարողացել հանել»,- մանրամասնեց հաղորդավարուհին: 

Վերջինս նշեց, որ դեռ չի հասցրել դիմել ոստիկանություն.

«Անկեղծ ասած` երեկ ամբողջ օրն աշխատանքի եմ եղել և չեմ հասցրել դիմել ոստիկնություն, ինչը, գուցե, իմ քաղաքացիական թերացումն է, սակայն այսօր արդեն կդիմեմ»:

Էռնայի խոսքով` ինքը որևէ մեկին չի կասկածում և կարծում է, որ սա պարզապես սովորական գողություն է:

«Հարևաններից լսեմ եմ, որ նման դեպքերը շատացել են` հատկապես մեր թաղամասում, կարելի է ասել` ո՛չ առաջինն եմ, ո՛չ վերջինը: Ես կարծում եմ, որ սա հերթական գողություն է, որի զոհն այս անգամ ես եմ դարձել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում».-Asekose.am-ի հետ զրույցում նշեց հեռուստահաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել