Araratnews.am-ը գրում է.

untitled_1221345.thumb

Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, դեռ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց  Զարուհի Փոստանջյանը:

«Գիշերը նորմալ է եղել, բացի ճնշման բարձրացումից բան չի եղել»,- մանրամասնեց Փոստանջյանը, հիշեցնելով, որ դստեր մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ փոխտնօրեն  Արսեն Գրիգորյանը եւս հաստատել է, որ Լիլիթ Դրամփյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Հիշեցնենք՝ երեկ Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառք բաժանելու ահազանգ էր ստացել եւ դստեր հետ միասին գնացել Տարոն Մարգարյանի՝ Ավան վարչական շրջանի շտաբ:

Շտաբում, Փոստանջյանի պնդմամբ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, ապա ոստիկանները նրանց քաշքշելով դուրս են հանել շտաբից:

Զարուհի Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն չէր ստացվել, իսկ նրա դստերը ոստիկանական մեքենայով տարել էին:

- See more at: http://araratnews.am/phostanjyani-dster-mot-axtoroshvel-e-ugheghi-cncum/#sthash.fWVUd3Yz.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել