Դիսնեյլենդը զարմանալի վայր է, որտեղ երազում են լինել ոչ միայն փոքրերը, այլ նաև մեծահասակները: Միայն Կալիֆոռնիայի Դիսնեյլենդում աշխատում է շուրջ 23 000 մարդ, սակայն, միևնույն ժամանակ, նրանցից յուրաքանչյուրին խստագույն պահանջներ են ներկայացվում:

Ցանկանու՞մ եք իմանալ՝ ինչպես պետք է իրեն դրսևորի արքայադուստրը Դիսնեյլենդում: Կամ հնարավոր է՝ ցանկանում եք մի օր աշխատել այնտեղ:

 

Ոչ մի երկար եղունգ

Ընկերությունում հատուկ պահանջներ կան եղունգների երկարության վերաբերյալ: Տղամարդկանց եղունգները պետք է մատների ծայրից երկար չլինեն, իսկ կանանցը՝ ոչ ավելի երկար, քան մատների ծայրից 6 մմ վերև: Եղունգի լաք օգտագործելն անթույլատրելի է:

 

Հասակը նշանակություն ունի

Եթե ցանկանում եք արքայադուստրերից մեկը դառնալ, ապա Ձեր հասակը պետք է տատանվի 163-172 սմ-ում: Իսկ եթե խոսքը գնում է կերպարների մասին, որոնք փոքրիկ են (Ալիսա, Վենդի կամ Դին-Դին փերի), ապա հասակը պետք է չանցնի 157 սմ-ից:

 

Խիստ պահանջներ սանրվածքների վերաբերյալ

Տղամարդկանց համար. մազերը պետք է լինեն կոկիկ կտրված, չծածկեն ականջները և չհասնեն վերնաշապիկի օձիքին: Գխարկի տակ ոչ պատշաճ սանրվածքը թաքցնելը կամ մազերը ականջի հետև տանելն արգելված է: Կանանց համար. թույլատրելի են միայն դասական սանրվածքները: Հյուսքեր անել նույնպես կարելի է, բայց առանց զարդարանքների:

 

«Մորուքային» քաղաքականություն

Եթե դերասանը պետք է բեղեր կամ մորուք ունենա՝ համաձայն ստանձնած դերի, ապա այն պետք է կատարյալ վիճակում լինի: Խիտ մորուքն անթույլատրելի է: Այն պետք է լինի կտրված և ներկված: Իսկ եթե կերպարը բեղեր ունի, ապա այն չպետք է անցնի վերին շուրթը կամ անցնի բերանի ծայրային սահմաններից:

 

Բոլորը մաքրում են իրենց հետևից

Կապ չունի, թե ինչ կերպարի մեջ եք. Դիսնեյլենդում բոլորը հավաքում են իրենց հետևից: Չզարմանաք, եթե տեսնեք՝ ինչպես է գեղեցիկ արքայազնը գետնից բարձրացնում դատարկ շշերը և բուրգերների մնացորդները, քանի որ դերասանները պատասխանատու են հրապարակի մաքրության համար: Սակայն դա նրանք անում են դերի մեջ՝ շարունակելով խաղալ:

 

Բոլոր աշխատակիցները անցնում են «ստորագրության դասեր»

Յուրաքանչյուր դերասան պետք է իմանա ստորագրել այնպես, ինչպես կաներ իր ստանձնած կերպարը: Յուրաքանչյուր հերոսի հետ աշխատում են հատուկ մասնագետներ, որոնք օգնում են կերպարի բնավորությանը համապատասխան ստրագրություններ ստեղծել:

 

Արգելված է ասել՝ «ես չգիտեմ»

Դերասանները իրենց կերպարների մասին պետք է իմանան յուրաքանչյուր մանրուք՝ ինչ է սիրում, ինչ չի սիրում, ովքեր են եղել նրա ծնողները և այլն: Նա պետք է կարողանա պատասխանել երեխաներին հետաքրքրող բոլոր տարօրինակ հարցերին, այլապես կհեռացվի աշխատանքից:

 

Հեքիաթային պահվածք

Աշխատակիցների պահվածքը պետք է համապատասխանի կերպարների հեքիաթային պահվածքին: Ի դեպ՝ խոսքը գնում է նաև բոլոր վաճառողների, հավաքարարների և ղեկավարների մասին: Իհարկե, նրանք պարտավոր չեն երգել ու պարել, սակայն միշտ պետք է լինեն ուրախ և հանգիստ տրամադրությամբ: Բոլոր աշխատակիցներին արգելված է տրտնջալը, ինչպես նաև հեռախոսներ, մաստակ օգտագործելը, նագամ ուտելը:

 

Արքայադուստրերը չկան սոցիալական կայքերում

Ընկերությունը խստորեն արգելում է իր աշխատակիցներին համացանցում որևէ բան խոսել իրենց դերերի մասին, կերպարների անունից որևէ բան գրել կամ լուսանկարներ հրապարակել: Դա արվում է այն պատճառով, որովհետև հեքիաթ գոյություն ունի միայն Դիսնեյի այգում և երեխաների գիտակցության մեջ, իսկ դերասանները կարող են գործել միայն իրենց կերպարների շրջանակներում: Չէ՞ որ իրական Մոխրոտիկը չգիտի Թվիթերի մասին:

 

Դիսնեյլենդի սահմաններից դուրս աշխարհ գոյություն չունի

Ըստ կանոնի՝ դերասանները հանդերձանք հագնելուց հետո պարտավոր են մոռանալ, որ Դիսնեյից այն կողմ այլ աշխարհ գոյություն ունի: Եթե արքայազնին հարցնեք, թե ինչպես է վերջացել վերջին ֆուտբոլային խաղը, ապա նա առհասարակ չի հասկանա Ձեր հարցը և կասի, որ չգիտի՝ ինչի մասին եք խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել