Զավեշտալի դեպք՝ Երևանում. Կոտրել են Էռնա Էլիզբարյանի մեքենային ապակին և գողացել կոշիկները (լուսանկար)Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի՝ Արամ Խաչատրյան փողոցում կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավար Էռնա Էլիզբարյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասները ավտոմեքենայում ոչինչ չհայտնաբերելով, այնուամենայնիվ, իրենց հետ տարել են սիրված հաղոդավարուհու կոշիկները: Հավանաբար, մտածել են, որ դա Մոխրոտիկի կոշիկներն են և իրենք կհագնեն ու կգեղցկանան: Ի դեպ՝ վերջին ժամանակներս Արաբկիր վարչական տարածքում կարծես թե շատացել են նմանատիպ գողությունները: Հուսով ենք, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողին կամ գողերին, ինչը դաս կլինի մյուս ստահակներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել