Ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինացի Վիտալի Սեդյուկին, ով Կիևում «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչի ժամանակ բեմում իջեցրել էր տաբատը, նրան տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին իր ֆեսյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը: Նախօրեին երիտասարդն Ավստրալիայի դրոշով բեմ է վազել մրցույթի անցած տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ և իջեցրել է տաբատը: «Ի պատասխան հիմարի հետ կապված հարցումներին, ով իր հետույքն էր մերկացրել 200 մլն հեռուստադիտողների առաջ: Սեդյուկն Ուկրաինայի քաղաքացի է: Մեր Ջամալայի ելույթի ժամանակ, իր խոսքով, նա որոշել է իրագործել իր հոբբին, քանի որ «ոչ պաշտոնապես որպես պրովոկացիայի ենթարկող լրագրող է աշխատում»»,- գրել է Ավակովը: Նրա խոսքով՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տված Սեդյուկը ձերբակալվել է «խուլիգանություն» հոդվածով, երկուշաբթի նրա հետագա ճակատագիրը դատարանը կվճռի: «Իսկ առայժմ… երկրի այդ ամոթը կկարողանա իր «հոբբին» իրագործել ժամանակավոր պահման մեկուսիչ բանտախցում»,- նշել է Ավակովը: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ 2016 թ. Փարիզի Նորաձևության շաբաթի ժամանակ Սեդյուկը փորձել է Քիմ Քարդաշյանի հետույքը համբուրել: 2012 թ. Մոսկվայում «Սևազգեստ մարդիկ-3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուկրաինացին կիպ մոտեցել է Ուիլ Սմիթին և ասել. «Ես Ձեր ամենամեծ երկրպագուն եմ», փորձել է համբուրել նրան, ինչի համար ապտակ է ստացել դերասանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել