Ավանում ՀՀԿ-ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով այս պահին Ավանում ՀՀԿ շտաբներից մեկում է գտնվում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի ստացած ահազանգով ՝ ՀՀԿ շտաբի դարակներում կան պահված ցուցակներ, մինչդեռ շտաբի աշխատակիցներն ու Ավանի թաղապետ, ՀՀԿ-ի Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Ջավադյանը հրաժարվեցին ցույց տալ ցուցակները:

Փոստանջյանն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվեցին դուրս գալ, ինչից հետո Նոր Նորքի ոստիկանապետը հրամայեց բերման ենթարկել Փոստանջյանին ու նրա դստերը:

Վերջինս դիմադրեց, սակայն դստերը բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել