Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանը ակումբի թիմակիցներ Ջեսի Լինգարդի ու Անդեր Էրերանի հետ հյուրընկալվել է «Ամեն ինչ, բացի ֆուտբոլից» (Everything, but football) հաղորդաշարին:

Հաղորդավարը հարց է ուղղել երեք ֆուտբոլիստներին, թե ո՞վ է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաուրախ ֆուտբոլիստը, Էրերան պատասխանել է՝ Լինգարդը, իսկ Լինգարդի խոսքով ամենաուրախը  Մխիթարյանն է:  Մխիթարյանն էլ պատասխանել է. «Ես ինքս» և ծիծաղով հավելել, որ իր պատասխանը ճիշտ է։

Մյուս հարցին, թե ով է ամենանորաձև խաղացողը, նրանք պատասխանել են՝ Պոլ Պոգբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել