Խորհրդային ժամանակ Հայաստանում չի եղել Սվո Ռաֆից (Բաղդասարյան) ավելի հայտնի «օրենքով գող»: Բարձրագույն գողական տիտղոսը Ռաֆայելն ստացել է բավականին ուշ՝ 42 տարեկան հասակում, 1972թ.: Այդ ժամանակ նա հետևում էր թողել հանցագործությունների հարուստ ցանկ և ազատազրկման վայրերում գտնվելու երկարատև ժամանակամիջոց: Ընդհանուր առմամբ, Սվո Ռաֆոն «վաստակել է» դատարանների 15 դատավճիռ և գաղութների ու բանտերի 34 տարի:

Կյանքի վերջին տարիները «օրենքով գողն» առանց ելումուտ անելու անցկացրել է Մոսկվայում, որտեղից սկսել է զբաղվել շատ գլոբալ գաղտնի գործողություններով՝ ներառյալ Արցախի աշխարհազորայիններին սպառազինության մատակարարումը:

Սվո Ռաֆի կապերը տարածվում էին մինչև ԱՄՆ, Գերմանիա և ԲեՆիԼյուքսի երկրներ: 1992թ. դեկտեմբերին նրան ձերբակալել են «Մինսկ»
մոսկովյան հյուրանոցում, իսկ հյուրանոցային համարում հայտնաբերել շատ հազվագյուտ՝ խլացուցիչով IGRAM ատրճանակ-գնդացիր: Կես տարի անց Ռաֆայել Բաղդասարյանը առեղծվածային մահանում է «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում պաշտոնական վարկածով՝ ինֆարկտից, իսկ ոչ պաշտոնական վարկածով՝ բռնի մահով: Վառ անհատականության ճաճանչներում, ինչպիսին էր անկասկած Սվո Ռաֆը, խամրում էին այլ հայկական գողեր, որոնց շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Գիժ Կարլենը (Թովմասյան):

Կարլեն Սերոբովիչը ծնվել է Սվո Ռաֆից ընդամենը մեկ տարի առաջ, սակայն գողական թագն ստացել է պատանի տարիքում, դեռևս Իոսիֆ-Կոբայի օրոք, հետպատերազմական 1949թ.: Նա երբեք չէր պատմում նրանց մասին, ովքեր իրեն «ընտանիք» են ընդունել և ընդհանրապես չէր սիրում ընդարձակվել իրադարձություններով ու հանդիպումներով հարուստ իր կյանքի մանրամասների մասին՝ լեզուն ատամների հետևում պահելով և կատակներով ազատվելով պնդերես զրուցակիցներից:

Համարյա ամբողջ կյանքի ընթացքում Կարլեն Թովմասյանը ապրեց Երևանում մինչհեղափոխական կառույց հանդիսացող տանը, Աբովյան փողոցում: Այժմ դրա առաջին հարկում տեղ է գտել իտալական պիցցերիան: Տերերը կարող էին շահույթ ստանալ Կարլենի անվան բրենդով: Հազիվ թե այնտեղ երբևէ կտեղադրեն հուշատախտակ, սակայն տարեց կենվորի փառքի մասին շատ հարևաններին քաջ հայտնի էր: Կարլենը հայտնի ֆիգուր էր ամբողջ Հայաստանի մասշտաբով:

Դժվար է պարզել, թե քանի «ընթացք» կա հեղինակավոր հայի հաշվին: Հաստատ հայտնի է, որ 1974թ. նա գտնվել է Երևանի բանտում, իսկ 2004թ. 74 տարեկանում արտաքսվել է Կրասնոդարի երկրամասից՝ «կեցության կանոնների խախտման համար» ձևակերպմամբ: Ի՞նչ էր արել ալեհեր Կարլեն Թովմասյանը Սև ծովի ափին, որտեղ բնակվում է Ռուսաստանում ամենաբազմաթիվ հայկական հայրենակցությունը:

Քրեական աշխարհում նրան գիտեին Գիժ Կարլեն մականվամբ: Ամեն ինչ Կարլենի մոտ հոգեկան առումով նորմալ էր, սակայն նա միշտ աչքի էր ընկնում հանրաճանաչ նորմերի խախտմանը սահմանակցող էքսցենտրիկ արարքներ անելու մղումով: Նույնիսկ կյանքի օրոք վերջին լուսանկարներում ծերունու աչքերում կարելի է տեսնել հանդգնության և տաքարյունության կայծեր: Երիտասարդ տարիներին բանտում նա պատժից խուսափելու համար փորձում էր գժություն նմանակել: Բոլոր հնարավոր տարբերակներից Գիժ Կարլենը ընտրել էր ամենաարդյունավետներից մեկը: Նա բժիշկներին չգանգատվեց իր վրա թռչկոտող սատանաներից կամ չանվանեց իրեն Նապոլեոն, այլ մարդու կղկղանքից նռնակներ էր ծեփում և դրանք նետում միլիցիոներների վրա:

Մեկ այլ վարկածով նա խցակցի հետ գրազ էր եկել և հաղթել, իր համար օգուտ քաղելով կատարել բանտարկության ժամանակ անմիտ արարք: Շարունակել անազատության մեջ պահել նման ոչ ադեկվատ անձի ոչ ոք այլևս չէր ուզում: Կարլենը ազատություն ձեռք բերեց, իսկ նրա անվանը կցվեց մասնիկ, որն ամբողջ կյանքում մնաց նրան ծեփված:

Մեկ ուրիշ անգամ՝ գողական հավաքին հրավիրված լինելով, նա ներկայանում էր դրան թեթև վարքի երկու աղջիկների ուղեկցությամբ, ինչը նույնպես հակասում է վարքի կանոններին՝ ոչ թե կարգին հասարակության, այլ գողականին: Մասնագիտության առումով գործընկերների դիտողություններին Կարլենը գերադասեց չարձագանքել: Նույնպես մեկ այլ վարկածով աղջիկները դեպքի կարևոր ականատեսներ էին, որը հանդիպման ժամանակ ենթակա էր քննարկման:

Մեկ անգամ գողեր Ձեթոն (Գրիգորյան) և Ասո Լենինականսկին (Պետրոսյան), բորբոքված Կարլենի վարքագծից, ստանձնեցին նրան տուն հասցնել, սակայն «օրենքով գողին» իջեցրել են բաց դաշտում և հեռացել:

Ընդհանրապես Ասո Լենինականսկու հետ նրա հարաբերությունները լավը չէին: Երեք անգամ Գիժ Կարլենը գողական «թագ»-ից Ասոյի հեռացման նախաձեռնողն է եղել: Ասոն համառորեն վերականգնում էր կարգավիճակը: Նրանց յուրօրինակ պատերազմը ձգվեց մեկուկես տասնամյակ: Ընդ որում, դրա նախաձեռնող Կարլենն արդեն գտնվում էր կյանքի յոթերորդ տասնամյակում, և երկար տարիների ընթացքում ցրիվ տրված քարերը հավաքելու և հավերժի մասին խորհելու փոխարեն պատանեկան տաքարյունությամբ դավեր էր նյութում փոքր-ինչ ավելի երիտասարդ, սակայն ոչ պակաս պատկառելի և հայտնի գողին Գյումրիից:

Կոնֆլիկտի ակունքները կարող են թաքնված լինում նրանում, որ Կարլենն ու Ասոն մեծապես տարբերվում էին հասարակական կյանքում զբաղեցրած իրենց դիրքով: Եթե Կարլենը չէր սիրում դուրս պրծնել հասարակություն, ապա Ասոն լայնորեն հայտնի էր հարազատ Գյումրիում: Նա հավասարի պես շփվում էր իշխանության հետ, նրան հաճախակի կարելի էր տեսնել պաշտոնական միջոցառումներին:

Մեկ անգամ նա մասնակցում էր խորհրդային ժամանակներում մոռացված Հայաստանի հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը:

Միգուցե այդ իրադարձությունը դարձավ Կարլենի համբերությունը լցրած կաթիլը: Բանն այն է, որ «օրենքով» գողի մեծահարգ տոհմում շատ ազգականներ կային, ովքեր զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, իսկ Նժդեհը, թեև համարվում է երկրի անկախությանը կյանքը տված պատմական գործիչներից մեկը, սակայն պատերազմական տարիներին նկատվել էր գերմանացիների հետ համագործակցելու մեջ:

Ճակատագիրը լիովին կարող էր հանդիպեցնել Գիժ Կարլենին ու Գարեգին Նժդեհին մեկ բանտում կամ մեկ խցում: Նժդեհը մահացել է 1955թ. Վլադիմիրսկի Ցենտրալում, իսկ Կարլենը այդ թվերին արդեն «օրենքով» գող էր և կարող էր նույնպես գտնվել բանտարկության մեջ այդ բանտում:

Նժդեհին պատվելուն Ասոյի մասնակցությունից շատ չանցած Գիժ Կարլենը Լփուստ Աշիկ Լենինականսկու (Զաքյան) և Նիկալի (Բարսեղյան) հետ միասին դատավճիռ կայացրեցին՝ Ասո Լենինականսկին «գող չէ»: Ասոն պատասխանեց միայն 2 տարի անց, երբ հավաքի ժամանակ ավելի վաղ հիշատակված Ձեթոն, Բորիս Տղա Ավախին (Ադամյան) և Խոյը (Խոեցյան) կայացված որոշումը չեղյալ հայտարարեցին:

1999թ. Կարլենը Մաիսիկ Կիրովականսկու (Կարապետյան) և Կամո Գորկովսկու (Սաֆարյան) ընկերակցությամբ վերադարձավ Ասոյի հարցին: Նորից նրանից թռավ «թագը»: Ասո Լենինականսկին համբերում էր 3 տարի մինչև Վովա Վյատլագը (Մարտիրոյան), Վզգոն (Ներսեսյան) և Մկանը (Փիլոյան) նորից իրենց եղբայրը չհամարեցին հեռացվածին:

Ընդամենը մեկ տարի է անցել այն ժամանակից, երբ երրորդ անգամ Գիժ Կարլենը մարտի մեջ էր մտցրել ծանր արտիլերիան՝ ի դեմս անձամբ Դեդ Հասանի (Ուսոյան) և կրկին Կամո Գորկովսկու: Անձամբ Ռուսաստանի գողական աշխարհի գլխավոր տեր ու տնօրենների վրա դուրս գալու հնարավորությունը կարող էր վկայել միայն Թովմասյանի իսկապես բարձր հեղինակության մասին: Ասո Լենինականսկին ստիպված էր հաշտվել պարտության հետ:

Այդ բուռն իրադարձությունների մասնակիցներից որևէ մեկն այլևս չկա, և ոչ ոք չի կարող մանրամասներ հայտնել: 2013թ. այս աշխարհից հեռացավ Խոյը, իսկ նրանից հետո հաջորդ տարվա սկզբին՝ ինքը Ասոն: Հեռավոր Լոս Անջելեսում ազգականները շուտով հրաժեշտ տվեցին Ձեթոյին:

Գիժ Կարլենը մահացավ 2015թ. օգոստոսին Երևանի բնակարանում և թաղվեց 3-րդ գյուղի գերեզմանոցում: Հեռակա բանավեճում նա նորից առաջ կանցնի իր մրցակցից նրանից մեկուկես տարի ավել ապրելով: Ցուցակում վերջինին՝ Վզգոյին թաղեցին 2016թ.: Հայ «օրենքով» գողերն աչքի են ընկնում նախանձելի երկարակեցությամբ:

Կյանքի օրոք Գիժ Կարլենը թողել է գողական գործի 4 շարունակողներ: Նրանցից երեքն արդեն չկան, նրանք են Գլազ Երևանսկին (Դավթյան), ով սպանվել է նենգ 90-ներին, Յարոսլավլում, Կարտոլ Երևանսկին (Գեղամյան), օվերդոզայից ծռված, և Անդո Սորոկովինան (Միքայելյան), ով մահացել է Արտաշատում 1983թ.: Չորրորդ սանիկը Նորո Յոնջլախսկին է (Ղազարյան) չի արդարացրել ծերունու վստահությունը՝ զրկվելով տիտղոսից այն ձեռք բերելուց միայն մեկ ամիս անց:

Նրանք, ովքեր վերջին տարիներին հանդիպում էին Կարլեն Թովմասյանին, 80-ամյա ծերունու մոտ նկատում էին առանձնահատուկ հումոր և անցկացրած կյանքի և դրանից առաջիկա հեռացման հանդեպ փիլիսոփայական վերաբերմունք: Գիժ Կարլենը շատ համեստ, սակայն բաց էր ապրում: Նրա բնակարանի դուռը հաճախ մարդիկ էին թակում, ովքեր նրանից խորհուրդ կամ օգնություն էին հայցում: Նա ոչ ոքի չէր մերժում, անկեղծ հոգատարություն դրսևորելով անգամ իրեն անհայտ եկողների ճակատագրի հանդեպ: Հարևաններն ու հարազատները խոսում են, որ նա իր ողջ կյանքի ընթացքում ոչ ոքի վատություն չի արել՝ ձգտելով միշտ արդարացի լինել:

 

Աղբյուր` Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել