«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ վաստակելով 79 միավոր: Հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը:

Հեռուստադիտողների քվեարկությամբ Հայաստանին տրվեց 21 միավոր: Բացի հեռուստադիտողի քվեարկությունից, մրցույթի մասնակիցների օգտին քվեարկում էր նաև 42 երկրի պրոֆեսիոնալ ժյուրին: Ահա, թե որ երկները Հայաստանին որքան միավոր տվեցին․

Սան Մարինո-4
Մոնտենեգրո-4
Ալբանիա-7
Մալթա-1
Դանիա-1
Հունաստան-8
Լիտվա-3
Մոլդովա-6
Սերբիա-5
Ավստրալիա-1
Բուլղարիա-4
Իտալիա-4
Հունգարիա-2
Սլովենիա-3
Վրաստան-3
Լեհաստան-2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել