---------------------------------------------------------------------------------
Երբ 1828-ին ռուսները գրավեցին ներկայիս Հայաստանը, ապա Էրիվանի խանության հայ բնակչությունն անգամ 20% չէր կազմում, որի մի զգալի հատվածը հայացած գնչուներն էին` բոշաները:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Էջմիածնի կաթողիկոս Դավիթը կաշառք վերցնելով Մելիքսեթից, նրան դարձրեց իր աթոռակից կաթողիկոս և երբ նրանց երկուսի փողերը վերջացան, Մեհմեդ II սուլթանից պարտքով "ահռելի" գումարներ են վերցնում հայ խոջաների առևտրի մեջ ներդնելու և շահույթներ ստանալու համար և երբ գալիս է փողը վերադարձնելու ժամանակը, որոշում են Մեհմեդին քցել` այսինքն խաբել, որպեսզի փողը չվերադարձնեն: Իսկ դրա միակ տարբերակը Պարսկաստանի տիրապետության տակ մտնելն էր ու որպեսզի հանկարծ Սուլթանը Երևանը չգրավի ու իրենց չպատժի, որոշում են ժողովրդին էլ վերաբնակեցնել Պարսկաստանում:
Առաքել Դավրիժեցի պատմաբանը գրում է. "…, ի կորուստ իրենց եւ ի կործանում եւ տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին… որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ Աբաս"»:
Դավրիժեցին գրում է, որ կաթողիկոս Մելքիսեթը շահին բերեց Հայոց Աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց:
Շահ Աբասը այդ գործընթացը մի քանի փուլով է իրականացնում, 8 արշավանք է կազմակերպում ու երկիրը դատարկում, իսկ գյուղերն ու քաղաքները ավիրում, որ հանկարծ հայերը ետ չվերադառնան: Ճանապարհին հայերի կեսը մահանում է, իսկ Հայաստանում մնացածները սովամահ են լինում: Աբասը հայերի համար լավ պայմաններ է ստեղծում Պարսկաստանում, որ իր երկիրը հայերը զարգացնեն, իսկ կաթողիկոսները փողերը, բնականաբար, խլում է: Եվ քանի-որ Շահը պատվի մարդ է լինում, Մելիքսեթին տանջամահ է անում և իր մարմնից պոկված մսերը ստիպում է ուտել:
Եթե չլիներ այդ գաղթը, ապա այսօրվա բոլորովին այլ Հայաստանը կլիներ:
-
Հ.Գ. Ինչի համար սա հիշեցի, որովհետև կարծես թե նույն պատմությունը կրկնվում է, 6 միլիարդ պարտքին Հայաստանի կառավարությունը ցանկանում է ևս 1,5 միլիարդ պարտք ավելացնել, որը բնականաբար չի կարողանալու վերադարձնել: Իսկ հայաստանից վերջին տարիներին մոտ 9 միլիարդ գումար է դուրս տարվել:
Իսկ հետո ի՞նչ է լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10212248931875789?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1494691588946783
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել