Մարդու հետ առաջին հանդիպման ժամանակ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նրա դեմքին, հագուստին, կոշիկներին, փորձում ենք դրանցից ելնելով պատկերացում կազմել այդ անձի մասին: Սակայն մարդու ձեռքերը և մատների ձևը նույնպես շատ բան են պատմում նրա մասին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում մարդու բնավորությունը բացահայտելու մի մեթոդ, որի համար հարկավոր է ուշադրություն դարձնել նրա բթամատի ձևին:

Տարբերակ A

Մատի երկրորդ ֆալանգան ավելի երկար է, քան առաջինը: Սա վկայում է այն մասին, որ տվյալ անձը շատ վստահելի է: Նման մարդիկ շատ ուշադիր են և  իրերին նայում են օբյեկտիվ դիտանկյունից: Մտածող և կշռադատող այս մարդիկ երբեք խուճապային իրավիճակներում չեն հայտնվում և ամեն բան անում են հանգիստ և հանդարտ: Նրանք տանել չեն կարողանում արտաքին ազդեցությունը և մեծ տեղ են հատկացնում ներքին ներդաշնակությանը:

Տարբերակ B

Առաջին և երկրորդ ֆալանգաները մոտավորապես նույն չափսի են: Այս մարդիկ սիրում են գործել իրենց կողմից նախապես մշակված պլանով, միայն այդ դեպքում են նրանք իրենց հանգիստ և հարմարավետ զգում: Էմոցիաներն ու զգացմունքներն այս մարդիկ պահում են կողպեքի տակ և թույլ չեն տալիս իրենց ապրել մեկ օրով: Նման մարդիկ ունեն ճկուն միտք և շատ հետաքրքրասեր են: Այս մարդիկ բազմակողմանի զարգացած են, ուստի և հիանալի զրուցակիցներ են:

Տարբերակ C

Մատի առաջին ֆալանգան ավելի երկար է, քան երկրորդը: Այս մարդիկ անուղղելի ռոմանտիկներ են, նուրբ և զգայուն էակներ: Երազկոտ են, ունեն բարի սիրտ: Ամբողջովին սուզվում են իրենց սիրո մեջ: Նման մարդիկ իրենց երկրորդ կեսի համար պատրաստ են ամեն բանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել