Ո՛չ տեղացիները, ո՛չ էլ փորձառու մասնագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է 15մ երկարությամբ այս տարօրինակ հսկա գունդը, որին գտել են Ինդոնեզիայի Հուլունգ ծովափին:

Սկզբում մարդկանց թվում էր, թե տարօրինակ առարկան ցեխի մեջ խրված նավ է, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այն անհայտ առեղծվածային կենդանի է:Indonesia Sea Creature

35 տոննա կշռող, կամ, որ նույնն է, չորս փղերի քաշ ունեցող հսկա գունդը սկսել է քայքայվել, ինչի պատճառով ծովի ջուրը կարմիր գույն է ներկվել:

Ծովային կենդանաբանները տարօրինակ գոյացությունից նմուշներ են վերցրել, որպեսզի ուսումնասիրություններ անեն և որևէ կերպ հասկանան դրա ծագումն ու ինչ լինելը: Մինչ այդ տեղի ոստիկանները շուրջօրյա հսկողություն են իրականացնում տարածքում:Creature Water Red

Տեղացիները նաև խնդրանքով դիմել են իշխանություններին, որ հնարավորինս շտապ հեռացնեն փտող զանգվածին, որպեսզի քիչ թե շատ կանխվի ջրի աղտոտումն ու միգուցե նաև թունավորումը: Սակայն ընդամենը մի հայացք գցելով տարօրինակ արարածի և նրա չափսերի վրա՝ պարզ է դառնում, որ արդեն շատ ուշ է. հաստատ մեծ վնասներ արդեն հասցվել են շրջակա միջավայրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել