Operativ.am-ը գրում է․

Image result

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աշխատանքից ազատել է առողջապահության նախարարին մի քանի օր անց այն բանից, երբ կառավարությունը հրապարակեց երկրում առողջապահության վիճակը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:

Հրապարակված տվյալները երկրում բժշկության ոլորտում ճգնաժամի նշանակալի վատթարացում են ցույց տվել:

Այս շաբաթ հրապարակված թվերը ցույց են տվել, որ երեխաների շրջանում մահացությունն աճել է 30 տոկոսով, իսկ մայրերի շրջանում 65 տոկոսով: Անցյալ տարի մալարիայով հիվանդանալու հավանականությունն աճել է 76 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել