Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին։

1. Վերջին 10.000 տարում Հնդկաստանը չի գրավել ոչ մի պետություն: Մահաթմա Գանդին և Մայր Թերեզան համարվում են 20-րդ դարի աշխարհի ամենալուսավոր առաքյալները:

2. «Զրո» հասկացությունը ի հայտ է եկել Հնդկաստանում, մ.թ.ա. 100 տարի առաջ Արյաբխատտայի կողմից:

3. Հնդկաստանը համարվում է աշխարհում ամենաշատ ՓՈՍՏեր ունեցող երկիրը: Այնտեղ է գտնվում աշխարհում գործող փոստերի մոտ կեսը:

4. Հնդկաստանում է ստեղծվել ամենաառաջին համալսարանը, մ.թ.ա. 700 տարի առաջ: Այն ունեցել է մոտ 10.5 հազար ուսանող:

5. Հնդկաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մզկիթների քանակով: Այնտեղ կառուցված է մոտ 300 հազար մզկիթ:

6. Ավելի քան 5000 տարի առաջ Հնդկաստանում ծնվեց ՅՈԳԱ-ն:

7. Մինչև հիմա էլ Հնդկաստանում լվացքն անում են ձեռքով՝ լճերում կամ գետերում: Հազվադեպ են հարուստ մարդիկ, իսկ եթե կան այդպիսիք, որոնք իրենց թույլ են տալիս պահել աղախիններ, ապա այդպիսինները հազվադեպ են հանդիպում Հնդկաստանում:

8. Հնդկաստանը միայն երկրի անգլիական անվանումն է: Հնդկերենում երկիրն անվանում են Բխարատ, իսկ մարդկանց՝ բխարատցիներ: Բառը թարգմանաբար նշանակում է «իմաստության լույս»:

9. Ժամանակակից Հնդկաստանն ունի 28 նահանգ, որոնք ունեն ամբողջովին տարբեր լեզուներ, մշակույթ ու սովորույթներ:

10. Հնդկաստանում կա 18 պաշտոնական լեզու, բայց կառավարական են համարվում երկուսը՝ անգլերենը և հնդկերենը:

11. Հնդկաստանում գրեթե բոլոր ամուսնացած զույգերն ապրում են իրենց ընտանիքների հետ՝ կա՛մ տղայի ծնողների, կա՛մ աղջկա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել