Երբ 28-ամյա բրիտանուհի Նատաշա Գենթը հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտություն անցավ, սկզբում բժիշկները, իսկ հետո ինքն էլ լուսանկարում մի շատ յուրահատուկ բան տեսան:

Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին, որ դրանք մազեր են, և որ ըստ ամենայնի՝ երեխան ճաղատ չի ծնվի:

Բայց երբ մայրը ծննդաբերությունից հետո տեսավ իր դստերը, իրականությունը գերազանցեց իր նույնիսկ ամենահամարձակ սպասելիքները: Փոքրիկի մասին կպատմենք ստորև:

    

Երեխան ոչ թե պարզապես «մազիկներ» ուներ, այլ ամենաիսկական մազափունջ: Երկար ու խիտ:

Այդպիսի երեխաներ հազվադեպ են ծնվում:

Փոքրիկն այսպիսի տեսք ունի 4 ամսականում: Հոլին մշտապես ուշադրություն է գրավում փողոցում, իսկ նրա ծնողները չեն կարողանում աչք կտրել իրենց աղջկանից:

Որպեսզի երեխան թաց գլխով չմնա, մայրը ստիպված նրա մազերը վարսահարդարիչով է չորացնում:

Իսկ նա ամեն անգամ փորձում է տաք օդը բռնել բերանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել