Panarmenian.net-ը գրում է.
 ԵԼՔ դաշինքից պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, իր խոսքով, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Արաբկիրի շտաբի մերձակայքում աղբում գտնված փաստաթղթեր: Դրանցից մեկը, ըստ Միրզոյանի, ՊՊԾ գնդի ծառայողների ցուցակ է՝ ձայների մասին հաշվետվությամբ, մյուսը՝ տարածքների բարեկարգման վերաբերյալ խոստումների ցանկ, երրորդը՝ գումար բաժանելու վերաբերյալ շտաբի ակտիվիստների համար նախատեսված ուղեցույց:

Վերջինում, մասնավորապես, նշվում է, որ այցելելով բնակչի տուն ու բնակիչների քանակը և տան «ակտիվիստին» ճշտելուց հետո, այցելողը «նրա հետ առանձնանում է ննջարան կամ բաղնիք՝ զապիսից խուսափելու համար»: Այնտեղ առանց փողի կամ նախընտրելի թեկնածուի մասին որևէ բան ասելու կամ անձնագիր պահանջելու, պետք է փոխանցել գումարն ու հեռանալ: Որպես գաղտնաբառ է ընտրված «Բազե» բառը: «Ուղեցույցը» վերջանում է «Դուխով բոլորիտ մեջքին բոլոր հարցերով կանգնած ենք» կոչով (ուղղագրությունն ու կետադրությունը պահպանված են – խմբ.):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել